Մեկդ քաղաքացու վրա մատ թափ տալով ու մուննաթ գալով է խոսում, էն մեկդ էլ գոռգոռում, հայհոյում, կռիվ է անում քաղաքացիների հետ, վերջին անգամ եմ ասում, հայրենակիցներիս հետ նորմալ շփվեք: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:
«Ձեր անցյալը չհիշացնեմ՝ քաղաքացիների վրա թքել, քֆուր տալ, դուք եք խոսում խաղաղությունից, լու՞րջ եք ասում, դուք նույնիսկ ձեր սեփական ժողովրդի հետ սեփական երկրի ներսում չեք կարողանում յոլա գնալ, ի՞նչ խաղաղությունից եք խոսում»,- նշել է նա:





