«Էլ չբողոքեք հայկական սերիալներից․ մարդ էլ բաժանվի ու ոչ մեկ չհավատա, որ բաժանվել ա»․ համացանցի արձագանքը

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էլ չբողոքեք հայկական սերիալներից»:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արա՜, մարդ էլ բաժանվի ու ոչ մեկ չհավատա, որ բաժանվել ա»։

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջուջուլասերների քվեն կփրկի կյանքեր.․. ուստի բոլոր մեյմունությունները՝ խղճահարություն առաջացնելու, քվեներ մուրալու համար են, հարիֆ չլինեք:
Տակը մնաց մեր խայտառակվելը ամենամյա ռեժիմով, էս ցիրկի փթիրներից երբ ենք ազատվելու, մեղա Աստծու»։

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արա՜, մարդ էլ բաժանվի ու ոչ մեկ չհավատա, որ բաժանվել ա»։

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեդիա «կուտն» ապահովված է.
Օպերատորներն իրենց տեղերում, սցենարի հեղինակը լուռ ծխումա, երկնքից թափվող բնական անձրևն իր տեղում, զոմբի ծյոծերն իրենց բնական քոմմենթներով, զոմբի «տղամարդիկ» քոմմենթներում առաջարկում են թիկնապահ լինել։ Տեսեք-տեսեք՝ «մենակ եմ, տխուր եմ» կամ՝ «մենակ է, տխուր է», եկեք ընտրենք։ Մի խոսքով՝ սկսված է։ Մել Գիպսոնը տխուր է, Խիչկոկն ավերված․․․»։

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանք մի ամբողջ «հեղափոխություն» են բեմականացրել: «Ամուսնալուծությունը» ի՞նչ ա, որ չանեն: Դա միշտ հիշեք, ու չուտեք էս կուտը…»:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փայլուն դրամատուրգիա՝ Աննա Հակոբյանի կողմից:
Ուզում եմ հասկանամ, ինչի ա համացանցը սենց ուրախանում ու ծաղրում…
Դուք տենց խելացի եք, իրանք դեբի՞լ:
Հարգենք փոշիացված ձայների հիշատակը․..
Հ.Գ. Նիկոլենք ոնց որ թե ունեն պլան Բ, Ց, Դ…..
Իսկ դո՞ւք, հարգելի՛ ընդդիմադիրներ»:

Հաղորդավար Արա Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն ու Աննան ամուսնալուծվել են: Բռավո սցենարիստներին…
Հանճարեղ սցենար են մշակել հերթական անգամ մարդկանց էշացնելու համար:
Սպասեք, շուտով հրապարակ կմտնի նոր ընդդիմադիր լիդեր, որի անունն է Աննա Հակոբյան:
Նա կդառնա հզոր ընդդիմություն, կձևավորի նոր քաղաքական ուժ, կմասնակցի ընտրություններին և իհարկե կփոշիացնի լիքը ձայներ: Պասերով ընտիր խաղում են:
Հանճարեղ ա:
Բռավո»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։