Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետն անսթափ վիճակում վարելու համար զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից

Երեկ՝ փետրվարի 20-ին, պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում էր դիմել փախուստի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկները վարորդին ենթարկում են վարչական պատասխանատվության, ով լինում է ոչ սթափ վիճակում և զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։