Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է սև մետաղների ներմուծումն արգելող օրինագիծ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մինչև հունվարի 3-ը հանրային քննարկման է ներկայացրել «Երրորդ երկրներից որոշակի ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» նախագիծը, որը հրապարակվել է e-draft.am կայքում։

Նախագծով առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելել սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը երրորդ երկրներից, ինչը կնվազեցնի տեղական ձուլվածքներ և ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները, միաժամանակ՝ բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական մետալուրգիական ձեռնարկություններին տեղական արտադրության նախապատրաստվածքներ մատակարարելու, իսկ վերջիններիս՝ տեղական ամրաններ արտադրելու համար՝ չընդհատելով ձեւավորված արտադրական շղթան (ջարդոնից մինչև բարդ ապրանքների արտադրություն)։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Երրորդ երկրներից որոշակի ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ծանր արդյունաբերությունը որպես երկրի արտադրական արդյունաբերության գերակա ճյուղ խթանելու, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սև մետաղների արտադրությունն ու ներքին առևտուրը կարգավորելու անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունումը, ենթադրաբար, կկանխի Հայաստանի մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկություններում գործառնական խափանումների ռիսկը, կզարգացնի տնտեսապես բարդ մետաղական արտադրանքի արտադրությունը՝ բարձր ավելացված արժեքով, կապահովի տեղական արտադրության ամբողջական ցիկլ և կիրականացնի ներմուծման փոխարինման քաղաքականություն։

Ըստ Trading Economics-ի՝ Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալը հոկտեմբերին աճել է մինչև 1,193.6 միլիոն դոլար՝ 2025 թվականի սեպտեմբերի 980.2 միլիոն դոլարի համեմատ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։