ՏԵՍԱՆՅՈւԹ․ Եկեք ֆիքսենք, որ ինքը մինչև պարոն Սարուխանյանի զոքանչ լինելը, երկար տարիներ եղել է տիկին Վարդուհին. Շիրակի մարզպետ

Պարոն Սարուխանյանի զոքանչը քաղաքապետարանում աշխատել է 2019 թվականից, երբ փոխքաղաքապետ եմ եղել, իրար հետ աշխատել ենք, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչին կալանավորել էին՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի ակցիային մասնակցելու համար։

«Եկեք Սարուխանյանի զոքանչ չֆիքսենք, այլ տիկին Վարդուհի, քանի որ մինչև զոքանչ լինելը, ինքը երկար տարիներ տիկին Վարդուհին էր։ Ինչ կապ ունի, թե ում զոքանչն ու աներն է։ Իրավապահ համակարգը կպարզի, թե ինչ է կատարվում։ Այլ կանայք էլ կան, որոնց ցանկանում եմ շուտափույթ ազատում։ Ինձ համար մեծ խնդիր է, որ կանայք հայտնվում են նման իրավիճակում»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։