Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր «Եռաբլուր»-ում լրագրողներին կոչ արեց ավելորդ հարցումներով չխաթարել օրվա խորհուրդը։
«Մենք մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև ու աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ»,- նշեց Վեհափառ Հայրապետը։
Վեհափառ Հայրապետն օրհնեց լրագրողնեին. «Տերն ընդ ձեզ, մնացեք խաղաղությամբ»։




