ՏԵՍԱՆՅՈւԹ․ Եկել եմ` ծառայեմ, առանց ինտրիգների ու բանսարկությունների. Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում. Մասյացոտն թեմի առաջնորդ Ռուբեն վարդապետ

Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում։ Այս մասին այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի ժամանակ ասել է Մասյացոտնի թեմի նորանշանակ տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Ես 15 տարի քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել, եւ երբ այս փոթորկում, երբ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը թեմի քահանայաց դասի եւ Վեհափառ Հայրապետի կողմից, ես չէի կարող այո չասել։ Ես որոշեցի հույսս դնելով Աստծո ու հավատացյալների վրա, գալ Մասյացոտնի թեմ՝ ծառայելու, հոգեւոր գործունեություն ծավալելու՝ առանց ինտրիգների։ Եկել եմ ծառայելու եւ ակնկալում եմ ձեր անկեղծ աղոթքը»,- ասել է նա։

Նշենք, որ երեկ պաշտոնանկ է արվել թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։