Որոշ անառակաբարո տերտերների մատյան գունդն ակտիվացել է եւ այդ մատյան գնդի տրոյական ձիերի հերթական հոսքն է նկատվում օտար տարբեր երկրներից գործակալական նկրտումներով ՀՀ–ում ներդրված ամենատարբեր անձնանց միջոցով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ոչ միայն հանդես է եկել Կտրիճ Ներսիսյանի եւ որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությամբ, այլ նաև ասում է, որ այ եթե քաղաքական գործիչները չկարողացան այս հարցը լուծել, մենք մեր ձեւերով էդ հարցը կլուծենք։ Էդ ձեր ձեւերը ո՞րն ա, լույսերն եք անջատելո՞ւ։ Լույսերը հենա անջատում եք, սկի մի թեժ գիծ չեք կարողանում կարգավորել։
Ես ուզում եմ հիշեցնել, որ մի քանի ամիս առաջ ՔՊ–ն ՀԷՑ–ի թեմայով ծավալուն քննարկում կազմակերպեց եւ շատ կոնկրետ հարցադրումներ րեց, որին հետեւեց կառավարությունում վարչապետի կողմից շատ կոնկրետ հարցադրումներ և հանձնարարականները, ահա այսօր արդեն տեսնում ենք այս մարդկանց հոգեւոր բանով հանդես գալու մարտակոչերի շրջանակներում հանդես գալը, բայց իրականում սեփական ունեցվածքը պահելու մարմաջը։
Տո դուք ի՞նչ հոգեւոր պաշտպանության գործին եք լծվել, դուք ի՞նչ կպ ունեք Հայ առաքելական եկեղեցու հետ, հայ ժողովրդի հետ, դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների եւ օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության այն մյուս կողմն եք, օլիգարխիական թեւն եք, պնակալեզ հացկատակների հավաքածուն, որը պետությունն ու ժողովուրդը որպես կթու կով տասնամյակներով օգտագործել ու թալանել է, այսօր ուզում եք ուղղակի այդ թալանի շարունակականության համար քաղաքական ռեւանշի հասնել։
Հայաստանում տրոյական ձին տրոյական վեղարի տեսքով է հանդես գալիս, վեղարը բացում ես, տակից տարատեսակ տրամաչափի օլիգարխներ են դուրս գալիս»։
Հայկ Կոնջորյանը դիմելով Սամվել Կարապետյանին, ասաց. «Դու գնա քո ՀԷՑ–ով զբաղվի։ Այս հարցերը հստակ են ու դրվելու են։ ՀԷՑ–ը պետք է փոխհատուցի տասնյակ հազարավոր քաղաքացիներին պատճառված ֆինանսական վնասներ։ ՀԷՑ–ը կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի։ Եկել է, ընդհանրապես ժամանակը քննարկելու ՀԷՑ–ի ազգայնացման գաղափարը։
Դու սեփականատերն ես մի կառույցի, որը Հայաստանում ամենաատելի կառույցն է։ Եթե այսօր ՀՀ քաղաքացիներին հարցնեք՝ ո՞ր կառույցից ե ամենաշատը բողոքում, իրենք ՀԷՑ–ից կբողոքեն։ Ի՞նչ ես էստեղ եկել հոգեւոր ճմարտակություններով ես զբաղված։ Դեռ մի հատ լ սպառնում է, ասում է՝ մենք մեր ձեւերով կլուծենք։ Դուք ձեր ձեւերով արդեն ինչ կարացել եք, լուծել եք, ժողովրդին տասնամյակներ շարունակ թալանել եք, ծառայամիտ, հացկատակ պնակալեզներ եք դուք, ու ձեզ ոչ ոք թույլ չի տալու, որ Հայաստանում վերստին վերադարձնեք օլիգարխիայի իշխանությունը։ Վեր ընկեք տեղներդ»։