«Սա հավատքին վերաբերող գործընթաց է»,- Գյումրու Յոթ Վերք եկեղեեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իրենց՝ տարբեր եկեղեցիներում պատարագների մասնակցելուն: Նա հայտնել է. «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը: Դա իմ անձնական կարծիքն է: Չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի դրա մասին»:




