Եկել է վրե ժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգաման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը խոսել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ առաջիկա մենամարտի մասին։

«Սա ինձ համար կարևոր վրեժ է։ Ես կհաղթեմ նրան և կդառնամ չեմպիոն։ Ես մեկ պարտություն ունեմ UFC-ում, այն էլ Իսլամից Եվ հիմա եկել է հաշվեհարդար տեսնելու ժամանակը։ Դա կլինի իմ գիշերը, ցանկանում եմ գոտիս վերցնել ու գնալ տուն»,- ​​ասուլիսում նշել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 07։00-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել էր Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի էր ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։