Եկեղեցում կատարվողը գաղտնի չի, մարդիկ շատ ավելին գիտեն. Փաշինյան

Այդ ամենի հավաստի աղբյուրը ժողովուրդն է, այն մարդիկ, ովքեր հարաբերվում և առնչվում են որոշակի շրջանակի հետ։ Այդ մեզ է թվում, թե այն, ինչը մենք խոսում ենք, այդ ամենը գաղտնիք է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հոգևորականների մասին տեղեկություններին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ մարդիկ, որոնք շփվում է են այդ շրջանակների հետ, գիտեն շատ ավելին, քան մենք կռահում ենք։

Հարցին՝ երբ խոսում էր սրբազանի և նրա քեռակնոջ մասին, արդյո՞ք նկատի ուներ Արշակ Սրբազանին, Փաշինյանը նշեց.«Պետք է ցավով նշեմ, որ չեմ կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են։ Իմ օրինակի մասվ ինչ հարկ եմ համարել, ասել եմ, հետո էլ ասածիս համար ներողություն եմ խնդրել։ Ինֆորմացիոն հիմքերը բազմազան են, ամենահավաստին ՀՀ այն քաղաքացիներն են, ովքեր գիտեն այդ թեմաների մասին և, ցավոք, որոշակի շրջանակների հետ շփվելիս՝ ավելի շատ նման ինֆորմացիաների հետ են առնչվում, քան՝ հոգևոր։ Եվ դա է այն պրոբլեմը, որը մենք համարում ենք այլևս անհանդուրժելի»։

Ինչ վերաբերում է Պուտինի կողմից պարգևատրման փաստին, ասաց, որ ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է, այդ թվում՝ նաև հայաստանցի եպիսկոպոսին․«Համենայն դեպս, մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվի, որ պարգևատրված անձը կարող է ՌԴ քաղաքացիություն ունենա, դա էլ չի բացառվում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։