Եկեղեցու նկատմամբ որևիցե ճնշում չկա, ՀԱԵ-ն մեր բոլորի եկեղեցին է. Նարեկ Մկրտչյան

Հայ Առաքելական Եկեղեցին մեր բոլորի Եկեղեցին է, և Եկեղեցու նկատմամբ որևիցե քայլ, ճնշում չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 20–ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Լրագրողի դիտարկմանը՝ ստացվում է, որ պատերազմ է հայտարարվել եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանն էլ կալանավորվեց, քանի որ եկեղեցուն պաշտպանեց, Մկրտչյանը կարճ պատասխանեց. «Նման բան չկա»:

Այլ հարցերի, հատկապես արցախցիների սոցիալական խնդիրների վերաբերյալ հարցերի, Մկրտչյանը չպատասխանեց:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։