Եկեղեցին դատի է տվել Ստեփան Ասատրյանին՝ պահանջելով վերադարձել Հովհաննավանքի ու Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի՝ նախկին հոգևորական Տեր Արամի դեմ։

Առաջին հայցով եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հետ վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Արտակի Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Եկեղեցին պահանջում է նաև Ստեփան Ասատրյանից հօգուտ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Երկրորդ հայցով եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հետ վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարանը (այդ թվում՝ Բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

Պահանջվում է նաև Ստեփան Ասատրյանից հօգուտ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Ստեփան Ասատրյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, թե ինքը և՛ բանավոր, և՛ գրավոր համաձայնություն ունի տունն ամռանը վերադարձնելու մասով. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսոկոպոս Պռոշյանի հետ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը։

Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել, ինչպես և չի հանձնել Հովհաննավանքի բանալիները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։