Սիրելինե՛ր, անկախ քաղաքական հայացքներից, դիրքորոշումներից կամ կարծիքների տարբերություններից՝ ես բոլորիդ սպասավորն եմ։
Չեմ պատկանում որևէ կուսակցության, ճամբարի կամ գաղափարական խմբի։
Ես պատկանում եմ Աստծուն և ժողովրդին։
Իմ կոչումն է աղոթել բոլորի համար, լսել բոլորին, կանգնել յուրաքանչյուրի կողքին՝ ուրախության և ցավի պահին։
Այս օրերին, երբ մեր ժողովուրդը ցավալիորեն բաժանված է, առավել քան երբևէ անհրաժեշտ է հիշել, որ Եկեղեցին բաժանարար գիծ չէ, այլ տուն է բոլորի համար։
Թող Տերը խաղաղություն պարգևի մեր սրտերին, իմաստություն՝ մեր խոսքերին և միաբանություն՝ մեր ժողովրդին։
Տե՛ր, անսասան պահիր Քո սուրբ Եկեղեցին և Քո հիմնած Մայր Աթոռը:
Ուկրաինայի Հայոց թեմում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Արտաշես քահանա Հակոբյան




