Եկատերինբուրգում փակվել է Հայաստանի հյուպատոսությունը

Եկատերինբուրգում 7 տարվա աշխատանքից հետո փակվել է Հայաստանի ներկայացուցչությունը, իր տելեգրամյան ալիքում հայտնել է «Ռուսաստանի հայերի միության» Չելյաբինսկի բաժանմունքի նախագահ Գագիկ Մխիթարյանը։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Նարեկ Սպարտակյանին ազատել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։

«Բոլոր հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության մյուս հյուպատոսական հիմնարկների հետ», — ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը օգոստոսի սկզբին ազատվել է Եկատերինբուրգում զբաղեցրած պաշտոնից։ Պաշտոնական պատճառը չի նշվել, սակայն լրատվամիջոցներում հաղորդվել է, որ պաշտոնանկությունը կարող էր կապված լինել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ հայկական իշխանությունների գործողությունների հանդեպ հյուպատոսի անհամաձայնության հետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։