Էջմիածնի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Այս պահին ապօրինի և ծիծաղելի պատճառներով խուզարկություններ են իրականացվում Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում, այնուհետև տեղափոխում քննչական բաժիններ.
էդգար Թամազյան («Էջմիածին» խմբակցության անդամ)
Արթուր Մակարյան
Արսեն Ղազարյան
Արմեն Ալեքսանյան
Ապօրինի հետապնդման ենթարկվող անձանց ցանկը ճշտվում է, կտանք լրացուցիչ տեղեկություն։