Էջմիածնի Քիմիկների զորամասից գույքի հափշտակության գործով չորս մեղադրյալ կա

Էջմիածնի Քիմիկների զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձանց, այդ թվում՝ ՊՆ ծառայողների։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում, ինչին հաջորդել են ձերբակալություններ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։