Եղվարդում հայհոյելու շուրջ վեճը վերածվել է ծեծկռտուքի և շարունակվել մի քանի օր հետո ևս

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ շուրջ 20 օր առաջ «Չխկո» մականվամբ, Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Արտակ Ն․-ի և 30-ամյա Վրեժ Հ․-ի միջև Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել կապված Արտակ Ն․-ի կողմից Վրեժ Հ․-ին հայհոյելու հետ, որի ընթացքում վերջինս ծեծի է ենթարկել Արտակ Ն․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ օպերատիվ տվյալների նշված դեպքից հետո Արտակ Ն․-ն զանգահարել և հայհոյել է Վրեժ Հ․-ին, ով իր ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Արծրուն Մ․-ի և 22-ամյա Հայկ Բ․-ի հետ հանդիպել են Արտակ Ն․-ին, ով գտնվել է իր կողմից շահագործվող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով և վերջիններս դարձյալ ծեծի են ենթարկել Արտակ Ն․-ին՝ վնասելով նաև ավտոմեքենան։

Կոտայքի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արտակ Ն․-ին, Վրեժ Հ․-ին, Արծրուն Մ․-ին և Հայկ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։