Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ հանդիպումների համար:

Դարպասապահներ
Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»

Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան — «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ
Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ
Լուկաս Զելարայան — «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Արթուր Միրանյան — «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան — «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան — «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հոկտեմբերի 11-ին ազգային ընտրանին «Պուշկաշ Արենայում» կհանդիպի Հունգարիային։ 3 օր անց կհյուրընկալվի Իռլանդիային «Ավիվա» մարզադաշտում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։