Եղիշե Մելիքյան․ Տխուր ենք բոլորս, բայց մոռանում ենք եւ պատրաստվում Իռլանդիայի դեմ խաղին

Տխուր եմ շատ: Որքան էլ մրցակիցը Պորտուգալիան էր, բայց 0:5 հաշիվը հաճելի չի, այն էլ տանը: Ներողություն եմ խնդրում: Պորտուգալացիների որակը խեղդեց մեզ:

ԱԱ-2026 ընտրական փուլի F խմբի առաջին տուրում պորտուգալացիներից կրած պարտությունը այսպես մեկնաբանեց Հայաստանի հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը նորամուտը նշեց հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր մարզադաշտում էին, իրենց աջակցությունն էի ցուցաբերում, բոլոր լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում էին: Ես այս ամենը կօգտագործեմ եւ կխոսեմ իմ թիմի հետ եւ կասեմ, որ ձեզ հավատում են եւ պետք է շարժվենք առաջ: Ես տեսա այդ հավատը երկրպագուների մեջ:

Ամեն ինչ չի կարող մեզ մոտ ստացվել: Կարող է շատ բան չստացվել: Մրցակիցը ուժեղ էր եւ կարողանում էր ճիշտ եւ արագ արձագանքել մեր մտահղացումներին: Դժվարանում էինք դուրս գալ պրեսինգից: Երկու-երեք խաղային պլան ունեինք, բայց չաշխատեց: Չեմ կարծում, որ ձախողել ենք մեր պլանը, ուղղակի իրենց մոտ գնդակը արագ էր շարժվում: Եթե թիմը պարտվել է 0:5, ուրեմն սխալներ արել ենք բոլորս, առաջին հերթին՝ ես:

Ես համոզված եմ, որ ես տեսա նվիրվածություն եւ պայքար: Այդ թիմից գնդակ խլելը շատ դժվար հարց էր: Ես ասել էի պաշտպանության ձեւ, բայց պորտուգալացիների որակը խեղդեց մեզ:

Տխուր եմ շատ… որքան էլ Պորտուգալիան էր մրցակիցը, 0:5 հաշիվը հաճելի չի, այն էլ տանը: Ներողություն եմ խնդրում:

Ես գիտեմ ուր եմ եկել, ինչու եմ եկել: Գնալու եմ մինչեւ վերջ: Նման խաղերում կարող են ինձ քննադատել, բայց վաղ թե ուշ ես կուրախացնեմ մեր ժողովրդին այս թիմով: Չեմ ասում տարիներ հետո, այլ կես կամ մեկ տարում: Չեմ նեղվում քննադատություններից:

Բոլորիս համար շատ դժվար էր այս թիմի դեմ, ինձ համար էլ, տղաների համար էլ:

Մենք ունենք որակով տղերք, որոնք կարող են գնդակով խաղալ, բայց պորտուգալացիների դեմ դժվար էր խաղալ, որակներ ցույց տալ: Սա իմ առաջին պաշտոնական խաղն էր: Կարող եմ ասել, որ ունենք որակ, ոգի, պայքար, նվիրվածություն, ամեն ինչ ունենք: Այս առաջին երկու խաղերը ցուցանիշ չեն:

Առաջին խաղակեսից հետո հանդերձարանում ուզում էի ոգեւորել տղաներին, մասնավորապես, պաշտպաններին:

Հասկանալի էր, որ շատ էմոցիոնալ էի երկրորդ խաղակեսին դաշտ դուրս գալիս:

Վերջում հանդերձարանում ասացի, որ այո պարտվեցինք, տխուր ենք բոլորս, բայց մոռանում ենք եւ պատրաստվում Իռլանդիայի դեմ խաղին, որովհետեւ բացասական տրամադրությունը թույլ չի տալիս, որ մարմինը արագ վերականգնվի:

Ես զայրացել եմ միայն այն դրվագներում, երբ գնդակը գալիս էր դարպասին մոտ ու ես չէի տեսնում ագրեսիվ, կատաղի խաղ, մեկը մեկի: Սա փորձի պակասից է»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի թիմը ընտրական մրցաշարի երկրորդ տուրում կընդունի Իռլանդիայի թիմին։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։