Էդուարդ Սպերցյանը տարվա մեջ 2–րդ անգամ ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է թիմի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի կայքը:
Քվեարկության արդյունքում 25-ամյա հայ կիսապաշտպանը հավաքել է երկրպագուների ձայների 25,51 տոկոսը: Երկրորդ տեղում է դարպասապահ Ստանիսլավ Աղկացևը (19,6 տոկոս), երրորդ տեղում՝ պաշտպան Դիեգո Կոստան (11,28 տոկոս):

Սեպտեմբերին Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 3 հանդիպման և Ռուսաստանի գավաթի խաղարկության մեկ հանդիպման:
Ավելի վաղ Սպերցյանը ճանաչվել էր «Կրասնոդարի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։