Էդ ո՞ր խլած բանն եք ժողովրդին տվել, որ ՀԷՑ-ը տաք․․․

ՔՊ-ականներին թվում է, թե 2018 թվականն է և մարդիկ բերանները բաց իրենց լսում ու հավատում են։ Ասում են՝ ՀԷՑ-ը խլելու ու տալու ենք ժողովրդին։ Էդ ո՞ր խլած բանն եք ժողովրդին տվել, որ ՀԷՑը տաք։ Մի բան ասեք, որ ժողովրդին եք տվել, նրանց վիճակը բարելավել եք։ Ինչ խլել, դուք եք վերցրել։ Մեկ- մեկ թվարկե՞մ․․․ Փոխվել է, շա՜տ բան է փոխվել։ Այնպիսի տպավորություն է, որ ինչքան կարողանում՝ պոկում եք, որ հետո փախնեք, կարողանաք մի ապահով տեղ պատսպարվել։ Դրել ու մարդկանց քերում եք։ Սամվել Կարապետյանը քերելը ներդրողների մասով է ասում, քաղաքացին էլ ասում է, որ դրել ու շարքային քաղաքացուն եք քերում։ Քերելուն էլ կարելի է դիմանալ, եթե իմանաս, որ հայրենիքի, պետության համար են քերում։ Բաց աչքերով տեսնում ես, որ քերվում ես, որ ՔՊ-ականները հարստանան։ Քերվում ես, որ հետո անտուն մնաս ու հայրենիք չունենաս։ Հայրենիքդ մաս-մաս հանձնվում է։ Չասեմ, թե ինչ սև օրի ենք հասել։ Թշնամու բռի մեջ ենք։ Չափազանցություն չէ։ Արցախը հանձնվել է, Հայաստանն էլ հերթի մեջ է՝ մաս- մաս․․․ Ու այդքանից հետո ՔՊ-ականը հայտարարում է, որ ՀԷՑը խլելու ու հանձնելու ենք ժողովրդին։ 

ՔՊ-ին թվում է, թե Հայաստանը կույրերի դպրոց են սարքել ու մարդիկ էլ իրենց մեկնած ձեռնափայտով պիտի տատիկ- տոտիկ անեն։ Չեն տեսնում, որ թշնամին բերել,  մեր դռանն են հասցրել, մնացել է դուռը բացեն ու ասեն՝ եկեք․․․ Սա տեսնում ու սարսափում են մարդիկ, իշխանության բռնած գործերն էլ են տեսնում ու գիտեն, որ ՀԷՑ-ի «ազգայնացումը» այն բազում պատրվակներից է, որ թթվածնի տակ դրված Հայաստանին շնչահեղձ անեն։ Ի՞նչ է լինում ընտանիքի հետ, երբ նրա միակ  կերակրող կովին մորթում են։ Հենց այս վիճակում ենք։ Օրական կաթ է տալիս ու մեզ յոլա է տանում, ի՞նչ եք ուզում ՀԷՑ-ից։ Մորթե՞ք ու միանգամից միսն ուտե՞ք․․․ Ախր ուրիշ բան ձեզանից ժողովուրդը չի տեսել։ Բացի մորթել, ուտելուց։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։