Էդ ի՞նչ ա ձեր թղթերի վիճակը. մի Քի Վեսթի փաստաթուղթ չեք կարողանում հրապարակել. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին

«Սիրտս կտրաքի, եթե չասեմ․ ասում եք բանակցային գործընթացին ծանոթացել ենք Իլհամ Ալիևից․ նախկին նախագահներից ոչ մեկի հետ չեք խոսացել․․․ Ամեն ինչ գալիս է էդ մեծամտությունից՝ «ի՞նչ ունենք խոսելու, կգնանք Ադրբեջանից կճշտենք էլի»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Էսքան ասվում է՝ որևէ փուլում Արցախը ՀՀ կազմում ճանաչելը չի եղել, բայց պարզվում է, որ եղել է, իսկ Մեղրիի մասով՝ Խորհրդային Միության ժամանակ ուզեցել են, որ Նախիջևանի հետ կապը լինի, բայց ոչ մեկը չի գնացել էդ քայլին։

Ընդամենը պետք է արածը գնաատվեր ու արածի վրա նորը կառուցվեր, ոչ թե եղածը քանդել, ջնջել ու ասել՝ «Մեղրին հանձնում ենք ու վերջ»,- նշեց Դանիելյանը։

Պատգամավորը հավելեց․ «Էդ ինչ ա՞ ձեր թղթերի վիճակը, որ չեք կարում մի Քի Վեսթի թուղթ գտնեք ձեր արխիվներից, դժվա՞ր է էդքան, մի հատ Քի Վեսթի թուղթը գտեք, ցույց տվեք էլի, խճճվել եք, ասում եք՝ թուղթը չենք կարողանում գտնել»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։