«Էդ դեռ պարզ չէ՝ ով է մեր թշնшմին». Գագիկ Մելքոնյանը` Էրդողանից նվեր ստանալու մասին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Էրդողանը հանդիպման ընթացքում Փաշինյանին նվիրել է իր գրած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, նաև համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի գիրքը կրծքին սեղմած՝ լայն ժպտում է։

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է, թե պարզ չէ, ով է մեր բարեկամը ով է թշնամին, այս ամենը վերջանա, կերևա՝ ով է թշնամի, ով է բարեկամ։

Հարցին` ինքը լիներ Փաշինյանի փոխարեն, կընդունե՞ր Էրդողանի նվերը, նա պատասխանել է. «Այնպիսի հարցեր եք տալիս, դուք լինեք երկրի վարչապետ․․․ ես ինձ չեմ տեսնում երկրի վարչապետ, որ մի հատ էլ նման բան մտածեմ»:

Մանրմասները` սկզբնաղբյուրում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։