Էդ ցորենի մի մասը կարան հավերին տան, էդ հավի ածած ձուն մեր երեխեքը չե՞ն ուտելու. Փաշինյան

Հանրապետությունը 2025 թվականին երկիր է, ով ի վիճակի է ինքը առերեսվել իր պրոբլեմներին և իր ճակատագրին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով քննադատությանը, որ կառավարությունն իր ծրագիրը չի կատարել, նա ասաց. «Աշխարհում չի եղել, չկա և չի լինելու որևէ կառավարություն, ընդհանրապես բնության մեջ, որ իր ծրագրի 100% -ը իրականացրած լինի։ Տենց բան պարզապես գոյություն չունի, դա նոնսենս է։ Ծրագրում արձանագրվում է այն պրոբլեմները, խնդիրները, այն շրջանակը, որը պետք է կառավարությունը լուծի։

Հիմա մենք ի՞նչ կարող ենք ասել մեր ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրը ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին Ազգային ժողովում 70 կողմ ձայնով։ Եվ ծրագրի հինգերորդ կետում գրած է. «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»։ Այսինքն մենք մեր մեծագույն առաքելությունն իրականացրել ենք։

Այս մարդիկ ասում են՝ չէ դա խաղաղությունը չի։ Բա ո՞րն է խաղաղությունը։ Այդ բանավեճը նորմալ է, թե որն է խաղաղությունը, որովհետև մենք չգիտենք որն է խաղաղությունը, Հայաստանի Հանրապետությունը չունի այդպիսի գիտելիք, այդպիսի փորձ, թե որն է խաղաղությունը։

Խաղաղությունը այն է, որ մի տարի ութ ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում։ Խաղաղություն այն է որ սահմանամերձ բնակավայրերում արդեն երեք ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում։ Խաղաղությունն այն է, որ գնացք է մտել Հայաստան Ադրբեջանի տարածքով վերջին 30 քանի տարում, որը բերել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարող է հացի մեջ օգտագործվի։ Կարան ցորենի մի մասը տան հավերին։ Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելո՞ւ։ Այդ ցորեն մի մաս թեփը դրա կարան տան խոզերին։ Այդ խոզի միսը Ձեր առաջնորդ չի ուտելո՞ւ, թե՞ ինքը խոզի միս չի ուտում»,– հայտարարեց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։