Search
Close this search box.

ԵԱՏՄ խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են Հայաստանի համար. Փաշինյան

Անձամբ ես աննպատակահարմար եմ համարել ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչաօպետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իսկապես Հայաստանն է խնդրել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովն անցկացվի ոչ թե Հայաստանում (քանի որ Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիրն է), այլ Սանկտ Պետերբուրգում:

«Կարող եմ ասել՝ ինչու: Որովհետեւ ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են Հայաստանի համար»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ որոշման կայացումը ուղիղ կապված է Հռոմի ստատուտի վավերացման հետ, ընդհանրապես Վլադիմիր Պուտինի ձերբկալության-չձերբակալության հարց կա՞ այս ամենի մեջ, թե ոչ, Փաշինյանը պատասխանեց. «Երբ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք, մենք այդ ընթացքում հաղորդակցության մեջ ենք եղել ՌԴ մեր գործընկերների հետ: Մենք նրանց բերել ենք ԱՄՆ-ի հետ մեր օրինակը։ Մենք Միացյալ Նահանգների հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուսի շրջանակներում մեր և իրենց հարաբերություններում: Մենք նույն մեխանիզմը առաջարկել ենք Ռուսաստանին, բայց ՌԴ-ն ինչ-ինչ պատճառներով, չեմ կարող ասել, չի համաձայնություն տվել տվել դրան»,-ասաց նա:

Աննա Գրիգորյանը նաեւ հարց էր ուղղել ՀԱՊԿ-ի մասով՝ նշելով, որ եթե անդառնալիության կետն անցել է, ինչպես պնդում է Փաշինյանը, այդ դեպքում «զադերժկան ինչո՞ւմն է»,մ ինչու Հայաստանը դուրս չի գալիս այդ կառույցից:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, զադերժկա չկա, կա արագության և տեմպի մասին մեր պատկերացումը։ Դուք տեսնում եք, որ մենք շատ հստակ, շատ հետևողական գնում ենք շատ կոնկրետ ուղղությամբ

Ինչ վերաբերվում է նրան, թե ինչի այսպես չեք անում, բա ինչի այնպես չեք անում, ամենատարբեր նկատառումներով։ Ի վերջո, որոշել ենք, որ այսպես պետք է անենք և այսպես ենք անում»: