ԵԱՀԿ-ում ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը՝ փակելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող կառույցները կփակվեն ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը, ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։
«Հուսանք, որ այդ գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ավելի ուշ։
ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու և ընդլայնելու համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կարողանում են արժեք ավելացնել»,-ասաց ԵԱՀԿ գործող նախարարը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմում են ստորագրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։