«Այս շրջանում պետական գերատեսչությունները ճոխ պարգևատրումներ են իրականացնում: Քաղաքապետարանը պարգևավճարներ տվե՞լ է իր աշխատակցիներին: Ձերն ինչքա՞ն է կազմում, ինչքա՞ն եք ինքներդ ձեզ պարգևատրել»,- ասուլիսի ժամանակ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց լրագրողը: Ավինյանն ասաց, որ պարգևատրումները տրվում են ըստ արդյունքների. «Երևանի քաղաքապետարանն իր նախանշած արդյունքներից շատ բաներ գերակատարել է ու գերակատարած ստորաբաժանումները ստանում են համապատասխան պարգևատրում: Այս տարի պարգևատրում ստանում են նաև մեր մանկապարտեզների աշխատակիցները, Երևան ավտոբուսի վարորդները»,- նշեց նա՝ չպատասխանելով իր մասին հարցին:




