Search
Close this search box.

«Դուք ի՞նչ գործ ունենք Հայաստանի ճակատագրի հետ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Թող ներվի ինձ ասել, բայց, երբ Վրաստանի ներկա ու նախկին նախագահները Վրաստանի ընտրության համատեքստում նախընտրական խայծեր են պատրաստում օգտագործելով Հայաստանի ճակատագրի թեման, դա անբարոյություն է և քաղաքական ու ազգամիջյան էթիկայի խախտում:
Ավելին, պաշտոնական Երևանը գուցե ինչ որ կերպ պետք է արձագանքի այդ հանգամանքին: Ավելին, եթե մենք ունենայինք քաղաքական խորհրդարան, խորհրդարանի քաղաքական մեծամասնություն, ապա այդ խորհրդարանի մեծամասնության որևէ պատգամավորի թերևս արձագանքած կլիներ այդ հայտարարություններին դեռ այն ժամանակ, երբ դրանք անում էր Սալոմե Զուրաբիշվիլին: Ի վերջո, նաև հենց այդ դեպքերի համար է խորհրդարանական ինստիտուտը:
Հասկանալի է, Սալոմե Զուրաբիշվիլին, բանտում գտնվող Սահակաշվիլին ունեն Վրաստանի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները, ունեն նաև իրենց քաղաքական հաշվարկները, ունենք քարոզչական հնարքների իրենց իրավունքը, բայց իրավունք չունեն Վրաստանի ներքաղաքական ընտրական գործընթացի խաղաթուղթ դարձնել Հայաստանի ճակատագիրը:
Դուք ի՞նչ գործ ունենք Հայաստանի ճակատագրի հետ: Ուզո՞ւմ եք վիրահայության ձայները: Բնական է: Բայց դրա համար պայքարեք առանց Հայաստանի ճակատագիրը խաղարկելու»։