Դուք հեղափոխություն չարեցիք, որովհետեւ հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում անդրադարձել է քննադատություններին, թե խաղաղության պայմանագրի նախաստորագրումով Ղարաբաղյան հարցը փակվում է։

«Հիշեցնում եմ, որ դեռեւս 2025թ.–ի մարտին հայտարարություն եմ արել Ազգային ժողովի ամբիոնից, դրանից հետո կոչով դիմել եմ ժողովրդին, ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ եւ եթե համաձայն չեք, կոչ եմ արել հեղափոխություն արել։

Սիրելի ժողովուրդ, դուք հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ պես հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ։ Ղարաբաղի հարցը որոշ ուժեր օգտագործում էին որոշ ուժեր Հայաստանի զարգացումը թույլ չտալու համար։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ՝ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։

Իմ ընկալումն այն է, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ»,– ասաց Նիկոլ Փաշինյան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։