«Մեր իրավական համակարգի հետ ամեն մի շփում խորացնում է հիասթափությունս․․․փուլ առ փուլ իջնում եք դեպի խորխորատ, վերջը չի երևում»,- դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ ասաց Միքայել Սրբազանը։
«Ես ցավում եմ ձեզ համար, ինչպես կցավեմ իբրև հոգևորական ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում»,- ասաց Սրբազանը՝ հավելելով, որ իր կալանքն այս իշխանությունների խարանն է և որ չի կարողանում հասկանալ, թե դատավոր Մելիքսեթյանին ի՞նչն է դրդում այդ խայտառակության մասնակիցը դառնալ։ «Դուք ամաչելու եք ձեր զավակների առաջ, դուք մայր եք․․․ Ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր»,- ասաց Միքայել Սրբազանը։