Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։
«Երկու շաբաթ առաջ ես առանձնազրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, և մենք խոսեցինք նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցերի մասին»։
Նախագահը խոսել է նաև ԵՄ դիտորդական առաքելության դերի մասին և նշել, որ նրանց խնդիրը շատ բարդ է, քանի որ նրանք փորձում են վերահսկողություն սահմանել շուրջ 1000 կմ երկարություն ունեցող հայ-ադրբեջանական սահմանի վրա։
«Մենք մասնակցում ենք այդ առաքելությանը և դիտարկում ենք այդ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը»,- ասել է Անջեյ Դուդան։