Դրսում թշնամու առաջ խոնարհվում են սեղմում, իսկ մեր հայրենիքում եկեղեցու վրա մատ են թափ տալիս. Տեր Մաղաքիա

Քրիստոնյա Հայաստանում իշխանության եկած նեոբոլշևիկներն ու գլոբալիստները համառորեն շարունակվում են իրենց պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։
«Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս։
Այն եկեղեցիները և սրբավայրերը, որոնք այսօր պետության հաշվեկշռի վրա են, դրանք վարչապետի ասած «չուլան», հենց ինքն ու իր կառավարությունն են դարձրել, ինչպես բոլշևիկյան անաստվածության տարիներին պահեստների էին վերածվել։ Ինչպե՞ս կարելի է նման գռեհիկ ձևով արտահայտվել և վիրավորել մի ողջ ժողովրդի կրոնական զգացումներ։ Չէ՞ որ այդ Սուրբ վանքերն ու եկեղեցիները թշնամիներից պահպանելու համար մեր ժողովրդի շատ զավակներ իրենց կյանք են տվել։
Օրվա իշխանությունների պարտավորությունն է վերականգնել և բարեզարդել կիսավեր վանքերն ու սրբավայրերը։ Փոխանակ ամաչելու` հպարտորեն բարձրաձայնում են։ Իսկ այն եկեղեցիները և վանքերը, որոնք եկեղեցուն են պատկանում ` ամեն մեկն իր գեղեցկությամբ մի դրախտավայր է։
«Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ։ Ստի հայրը` սատանան է», — ասում է Սուրբ Գիրքը։
Մինչև կոկորդները մեղքերի մեջ թաղված, հիմա էլ մեղավորներ են փնտրում հոգևորականների մեջ։
Վա՜յ, այն երկրին ու ժողովրդին, ում առաջնորդը փոքրհոգի է։
«Չար ծնունդն իր աչքին արդար է երևում։ Անզգամություն ցանողը չարիք է հնձելու»։ (Աստվածաշունչ)
Հայոց Եկեղեցին ժայռ է. ով փորձի նրան հարվածել` փշրվելու է։
Աստված պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն և ազգին»,– գրել է նա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։