«Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին տեղափոխվել է «Հաղթանակ» խնամքի կենտրոն»․ Նվեր Կոստանյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին ԱՍՀ նախարարության ՄՍԾ կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:
76-ամյա Վալերի Բարխուդարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:
Ծառայությունը կիրականացնի նաև վերջինիս կարիքների համապարփակ գնահատում և հասցեագրում, կենտրոնում կկազմակերպվի քաղաքացու անհրաժեշտ բուժօգնության ստացումը և խնամքի իրականացումը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։