Դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր

Մայիսի 29-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դասասենյակների պատուհանների վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։