Պարզվում է, որ դպրոցական երեխաների համար 20% արտոնություն ստանալու համար պետք է երեխայի ծննդականի թվայնացում, որը չեն արել, ավելին իրենց այդ պարտականությունը դրել են ծնողների վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ այդ պատճառով հնարավոր չէ էլեկտրոնային եղանակով դպրոցականի համար տրանսպորտի ուղեվարձի տոմս ձեռք բերել։ Ավետիսյանի խոսքով, վարչական կենտրոնից ծնողին ուղարկում են ԶԱԳՍ երեխայի ծննդականը թվայնացնելու համար, այնտեղից էլ հորդորում են թվայնացումն իրականացնել Արդարադատության նախարարության ՔԳԱԿ ծառայությունում։
«Այստեղ արդեն պետք է սպասես 10 աշխատանքային օր, որպեսզի մի քանի րոպեանոց ծննդականի թվայնացման աշխատանքը կատարեն։ Մեկը մեկի վրա է գցում, ասելով, որ իրենց գործը չի:
Վարչական շրջանի պատասխանատուն, որ այնտեղ նստած է իբր հաշվարկենր բերելով որպես խնայողական տարբերակ գովազդում է 7200 դրամանոց փաթեթը, որը իբր գործում է 45 օրով, սակայն փաթեթը գնելուց հետո պարզվում է, որ այն գործում է ընդամենը 30 օր։ Հետևաբար ամսի 21-22-րդ աշխատանքային օրերին ձեր երեխան այս փաթեթով, որը ձեզ խաբել են, դպրոց գանլու և գալու մեկ ուղևորության համար պետք է վճարի 165 դրամ, այլ ոչ թե 150»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։