ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է 382.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 448.54 դրամ (աճել է 2.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.62 դրամ (աճել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 440-446 դրամով, վաճառվում է 449.5–456 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.47-4.59 դրամով, վաճառվում է 4.63-4.81 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 383.5 դրամով:
Եվրոն գնվում է 446 դրամով, վաճառվում է 450 դրամով:
Ռուբլին գնվում է 4.54 դրամով, վաճառվում է 4.62 դրամով: