Search
Close this search box.

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. տարադրամի փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կազմել է 397.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.65 դրամ (աճել է 1.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.55 դրամ (աճել է 4.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.74 դրամ (աճել է 0.08 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 395-396 դրամով, վաճառվում է 402-404 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 405-417 դրամով, վաճառվում է 423-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.55-3.72 դրամով, վաճառվում է 3.80-4.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 402 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425 դրամով:

Ռուբլին գնվում է 3.65-3.70 դրամով, վաճառվում է 3.80-3.85 դրամով: