ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 7-ին, կազմել է 384.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.45 դրամ (նվազել է 2.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383.5 դրամով, վաճառվում է 385-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 443-448 դրամով, վաճառվում է 455-460 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.69-4.83 դրամով, վաճառվում է 4.93-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:
Եվրոն գնվում է 448 դրամով, վաճառվում է 453 դրամով:
Ռուբլին գնվում է 4.76–4.78 դրամով, վաճառվում է 4.88 դրամով: