Դոլարն ու եվրոն էժանացել են․ փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 22-ին, կազմել է 384.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.62 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.11 դրամ (նվազել է 2.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.15 դրամ (նվազել է 1.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.83 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-383.5 դրամով, վաճառվում է 386-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-433 դրամով, վաճառվում է 440-442 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.61-4.77 դրամով, վաճառվում է 4.86-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 432 դրամով, վաճառվում է 436–437 դրամով:

Ռուբլին գնվում է 4.73 դրամով, վաճառվում է 4.85 դրամով:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։