Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Երեք սենյակներում է խուզարկություն կատարվել․ տնօրենի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի, բուժական գծով փոխտնօրենի ու ֆինանսական գծով փոխտնօրենի։ Իրավապահներն առգրավել են գլխավոր հաշվապահի ու փոխտնօրենի համակարգիչները։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր աջակցությունն է հայտնել պրոֆեսոր Չարչյանին։
«Դոկտո՛ր ջան, դու սրանց նմաններին վաղուց գիտես, դիմացել ես, դիմադրել ու հաղթահարել։ Սա էլ կանցնի։ Կողքիդ եմ»,- նշել է Աշոտյանը։




