Դոցենտը կոչում է, ոչ թե մարդկային որակ. Սուրեն Թովմասյան hանցագործ է եւ պատժվելու է. ծեծի ենթարկված քաղաքացու կին

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն այսօր փորձեց ներկայանալ հանրությանը հանգիստ, խիստ քաղաքավարի մարդու կերպարով և նշեց, որ ինքը գիտությունների դոցենտ է, բայց ն կագիտությունների դոցենտը կոչում է, ոչ թե մարդկային որակ. Իսկ ես իրեն մարդկային որակավորում կտամ, որ ինքը հանցագործ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, NEWS.am—ի հետ զրույցում նշեց Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանը, ով պնդում է, որ իր ամուսնուն առևանգել ու ծեծի են ենթարկել հենց Սուրեն Թովմասյանի հրահանգով։

«Հանցագործը պետք է պատժվի, և ես շատ ուրախ եմ, որ մեր համապատասխան մարմինների ղեկավարները նման կերպ են արձագանքում, ինչպես այսօր մեր հարգարժան վարչապետը նշեց, որ այո, մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասար իրավունքներ։

Սուրեն Թովմասյանը ներկայացրեց ամուսնուս, որ նախկինում իր հետ անձնավորված բացասական բաներ են եղել։ Նա ստիպել է ամուսնուս, որ ազատվի աշխատանքից, և ամուսինս իր դիմումի համաձայն է ազատվել։ Ինքն ասում է, թե իբր, չի էլ հիշում նույնիսկ ամուսնուս միջադեպը։ Ասեմ, որ դա երևի միշտ էլ եղել է իր օրակարգում, որովհետև եթե իր օրակարգում չլիներ, Մարինե Սահակյանի գալուց հետո իմ կյանքը կադաստրի կոմիտեում դժոխքի չէին վերածի»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ իր ամուսինը հայհոյանքներով SMS է ուղարկել Սուրեն Թովմասյանին, Վերոնիկա Մելքոնյանն ասաց. «Դա հանրային տիրույթում չի եղել, մեկը մյուսին կարող է ինչ-որ նամակ գրի կամ ինչ-որ ձայնային հաղորդագրություն թողնի, դա հանցանք չի։ Հանցանքը այն դեպքում է, եթե դա հրապարակայնորեն է լինում։ Այնպես որ թող չփորձի ինքը ինչ-որ ուղղությամբ այլ տեղ տանի, ինքը հանցագործ է, ինքը առևանգման պատվիրատու է ու պատասխան է տալու Հայաստանի Հանրապետության օրենքով»։

Հարցին՝ ո՞րն է եղել իր ամուսնու եւ Սուրեն Թովմասյանի միջեւ հակակրանքի պատճառը, որ ազատել է ամուսնուն, նա պատասխանեց. «Ինքը նորանշանակ ղեկավար էր, եկել է շրջայցի, ամուսնուս ենթակայության տակ գտնվող մի քանի աշխատակցուհու անտեղի դիտողություն է արել, ամուսինս միջամտել է՝ փորձելով իր աշխատակիցներին արդարացնել։ Դա դուր չի եկել իրեն ու սկսել է ամուսնուս հետ «արա»–ով, ուրիշ ձևերով խոսել, համապատասխան պատասխանը ստացել է, ու այդտեղից համակարգը սկսել է աշխատել ամուսնուս դեմ՝ ծառայողական քննություններ, իր պաշտոնին ոչ համապատասխան բաներ են առաջարկել, որ անի, ու այնքան զզվացրել էր, որ ամուսինս իր դիմումի համաձայն դուրս է եկել։ Այն, որ Սուրեն Թովմասյանը, իբր չի հիշում ամուսնուս հետ կապված միջադեպը, ուղղակի զարմանալի է։

Ինքը հանցագործ և հիշաչար մարդ է, ամուսնուս հետ կատարվածի շարունակությունը եղա ես մի քանի տարի հետո»։

Խոսելով ամուսնու վիճակի և հետազոտությունների մասին, Վերոնիկա Մելքոնյանն ասաց. «Առաջին հետազոտությունները անցել ենք ամսի 15-ին Էրեբունի ԲԿ–ում, ԿՏ-ի պատասխանները դեռ պատրաստ չէին, մեզ ուղղակի տեղեկանք էին տվել, որի հիման վրա մենք դատաբժիշկի ենք դիմել։ Դատաբժիշկը նշանակել էր որոշակի հետազոտություններ, հիմա դեռևս այդ փուլում ենք։

Մալայան կենտրոնում իրեն ախտորոշում են արել, հիմա այդ փաստաթղթերը բոլորը իր ձեռքին են»։

Հիշեցնենք, որ տեղեկություն է տարածվել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրահանգով մի քաղաքացու են առևանգել ու ծեծի ենթարկել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։