Սնուփ Դոգի համերգի կայացման վերաբերյալ բանակցությունները շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հարցրին լրագրողները:
«Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունն ամբողջ տարին բանակցել է, որպեսզի համերգը տեղի ունենա: Տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն իրականացվել»,- հայտնեց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս պարագայում պետք է գործեն պայմանագրի դրույթները: «Քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետբյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց նախարարը: