Քիչ առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, հրավիրել են Շիրակի մարզի քննչական բաժին՝ քննչական գործողություններ կատարելու պատճառաբանությամբ։
Երբ նա մոտեցել է շենքին՝ փորձելով ներս մտնել, դիմակավորված ոստիկանները շրջափակել են Սպարտակ Ղուկասյանին՝ չթույլատրելով շարժվել, առևանգել են՝ տանելով անհայտ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ՝ մայրաքաղաք։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանից։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի մեջ է՝ շորթման հարկադրելու մեղադրանքով։ Նա, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով՝ բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված և Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի՝ գույքն իրենը դարձնելու նպատակով։




