Դեպի Ռուսաստան ՀՀ–ից Վրաստանով բեռների տեղափոխման համար քաղաքական խոչընդոտ չկա. Պապոյան

Դեպի Ռուսաստան Հայաստանից Վրաստանով բեռների տեղափոխման համար քաղաքական խոչընդոտ չկա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցրեց, որ ռուսական շուկա հայկական կոնյակ, ծաղիկներ և այլ ապրանքներ արտահանելու խնդիրները լուծված են։ Միևնույն ժամանակ Պապոյանը նշեց, որ առանձին դեպքերում խնդիրներ են առաջացել, քանի որ եղել են կեղծված փաստաթղթեր։
«Մենք արդեն 2500 մեքենա ծիրան ենք ուղարկել, խնդիր առաջացել է միայն դրանցից 15-ի մոտ։ Ուզում եմ ուղիղ ասել, որ փաստաթղթերը կեղծ են եղել։ Բնականաբար, պետությունը (նկատի ունի Վրաստանը) ստուգում է։ Հուլիսին ծիրանի արտահանման 58 տոկոս աճ է եղել, բայց այնպիսի տպավորություն էր, որ ծիրանի հետ կապված խնդիր կար»,– ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ այս տարի ԵԱՏՄ արտահանման ծավալները մեծացել են՝ միայն ծաղկի ոլորտում 57 տոկոս։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։