Life նախագծի ստեղծող, News Media հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը Facebook-ի իր էջում գրում է․
«Ասում են, թե Ալեն Սիմոնյանը բանավեճի է հրավիրել ցանկացած լրագրողի։
Ես լրագրող եմ՝ պատրաստ եմ Ալենի հետ բանավեճի։ Հաշվի առնելով, որ Հայաստան մուտք գործելու արգելք ունեմ, պատրաստ եմ առցանց զրույցի, ուղիղ եթերում՝ նա Երևանում, ես՝ Մոսկվայում:
Ալենը պարծենում է, որ ռուսերեն լավ գիտի։ Բանավեճ ռուսերենով ցանկացած ժամանակ: Դե՛, Ալեն, չե՞ս վախենա»:




