Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ՝ դժվարանցանելի հատվածում, հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու մարմին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։