Նոյեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ վիրավոր քաղաքացի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները, փրկարարները ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերած քաղաքացուն նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ քաղաքացին կամրջից անզգուշաբար վայր ընկնել է, թե ինքնասպանության փորձ է։
Վիրավորը Երևանի 22-ամյա բնակիչ է։




