Դավիթաշենում կինն իրեն ցшծ է նետել 9-րդ հшրկից

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված թաղամասի բարձրահարակ շենքերից մեկի բակում հայտնաբերել են կնոջ դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 68-ամյա Սվետլանա Օ․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների 9-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով։