«Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով ո՞ւմ է պետք»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց դիտարկմանը, թե Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, նա նաև անդրադարձավ ավելի վաղ իր այն հարցադրման, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն որպես վարչապետի թեկնածու առաջադրեց Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը․ «Սերժ Սարգսյանն իրեն շախմատիստ է պատկերացնում, բայց նարդու մակարդակի է շախմատ խաղում։ Ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում։ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն է առաջադրվել նրա համար, որ հիմա որպես քաղբանտարկյալ ներկայացվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն նա այս պահին երկրում չէ, քիչ առաջ տարածվեց նրա հայտարարությունը, որտեղ Համբարձումյանը հայտնում էր իր՝ պայքարը շարունակելու մասին։
Ալեն Սիմոնյանի խոսքով Դավիթ Համբարձումյանը չի ենթարկվում քաղաքական հետապնդման․ «Քաղաքական առումով ո՞ւմ է պետք Դավիթ Համբարձումյանը»,-հավելեց Սիմոնյանը՝ իմփիչմենթի գործընթացը համարելով ի սկզբանե ձախողված։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։